Monday, March 8, 2010

ԷՐԴՈՂԱՆԸ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻՑ

«Լրագիր» 8-3-2010- Թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակում են վատթարանալ: Թուրքիայի վարչապետ Էրդողանը, հանդիպելով պաղեստինցի լրագրողների հետ, կոշտ հայտարարություններ է արել Իսրայելի հասցեին: Մասնավորապես, նա թվարկելով մահմեդական սրբավայրերը, հայտարարել է, թե դրանք երբեւէ չեն եղել ու չեն լինի հրեական ժառանգության մաս: Դրանք եղել եւ մնալու են մահմեդական ժառանգություն: Էրդողանը պաղեստինյան զինված խմբավորումներին կոչ է արել մի կողմ դնել տարաձայնությունները եւ միավորվել, քանի որ ինքը նրանց համարում է եղբայրներ, քանի որ մահմեդականներ են: Փորձագետները կարծիք են հայտնել, որ Էրդողանի նման հայտարարությունները կապված են ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում հայկական բանաձեւի քվեարկության հետ, երբ հրեական լոբբին, ըստ թուրքերի, աջակցել է բանաձեւի ընդունմանը: Թուրքերը գտնում են, որ բանաձեւի ընդունմանը աջակցություն է ցուցաբերել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, ով հրեական լոբբիի ղեկավարներից է:

No comments:

Post a Comment