/PanARMENIAN.Net/ 12.03.2010- Կատալոնիայի ինքնավար մարզի նախագահ Խոսե Մոնտիլյան ներողություն է խնդրել Թուրքիայից կատալոնական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու համար:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուին ուղղված նամակում Մոնտիլյան նշել է, որ Կատալոնիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշումն անտեղի է եւ ընդգծել, որ նրանք մեծ նշանակություն են տալիս Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններին:
Արդյունքում Իսպանիայի կառավարությունը հայտարարեց, որ Կատալոնիայի խորհրդարանի ընդունած որոշումը չի արտացոլում իսպանական կառավարության դիրքորոշումը:
Հայաստան-Կատալոնիա բարեկամության խմբի անդմաներ, Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորներ Մարիա Ռոսա Ֆորտունայի եւ Խոսե Սամարտինայի նախաձեռնությամբ կատալոնական խոհրդարանը փետրվարի 26-ին միաձայն որոշում է կայացրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունը իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:
Saturday, March 13, 2010
Կատալոնիայի նախագահը խորհրդարանի որոշումը Ցեղասպանության մասին անտեղի է համարում

No comments:
Post a Comment