Tert.am. 12-3-2010- Վերջին շրջանում Թուրքիայի զինված ուժերում ծայր առած ինքնասպանությունների ալիքը շարունակվում է: Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` Անկարայում սեփական տանը հրազենով ինքնասպանություն է գործել ավագ լեյտենանտ Ունալ Սարըօղլուն:
Դեպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նշենք, որ սա Թուրքիայի զինված ուժերում այս տարի գրանցված չորրորդ ինքնասպանությունն է:
No comments:
Post a Comment