Wednesday, March 3, 2010

Թուրք հոդվածագիրները արշավ են սկսում Էրդողանի դեմ

Tert.am. 3-3-2010- Թուրքիայում լույս տեսնող թերթերի մի շարք սյունակագիրներ ստորագրահավաք են կազմակերպել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` լրագրողների հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով: Սյունակագիրների տարածած հայտարարությունում նշվում է. «Վարչապետ Էրդողանի այն հայտարարությունը, թե թերթերի ղեկավարները պետք է վերահսկեն սյունակագիրներին, հակասում է մամուլի ազատությանն ու «ժողովրդավարական Թուրքիա» իդեալին: Մենք կարծում ենք, որ դա վտանգավոր գործելաոճ է և քննադատում ենք այդ հայտարարությունը»: Ստորագրահավաքը կազմակերպվել է kontrolsuzkoseyazarlari.wordpress.com կայքէջում: Նախաձեռնությանն աջակցում են Zaman, Hurriyet, Milliyet, Bugun, Vatan, Yeni Safak, Radikal, Taraf, Cumhuriet և այլ հայտնի թերթերի հոդվածագիրներ, այդ թվում` «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուփյանը:

No comments:

Post a Comment