Panorama.am. 3-3-2010- Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղել է հայկական եղեռն»` Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետի հայերեն էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ անցյալ տարվա վերջին Մեծ Բրիտանիայում գործող Հայկական կենտրոնը նախաձեռնել էր ակցիա և հարցման ձևով պատվիրվել է թագուհու խորհրդական Ջ. Ռոբերթսոնին Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի ու ՄԲ-ի քաղաքական ուղեգծի վերաբերող տեսակետ պատրաստել:
«Ջեֆրի Ռոբերթսոնի տեսակետը նախ հրատարակվեց անգլերենով: Անցյալ տարվա նոյեմբերին Լոնդոնում այդ առիթով բանականին լուրջ քննարկում կազմակերպվեց: Ռոբերթսոնի ընտրությունը կատարվեց` ելնելով նրանից, որ Բրիտանիայում, ողջ աշխարհում և ԱՄՆ-ում նա հայտնի մասնագետ է: Նա մի շարք երկրների մարդու իրավունքների և ցեղասպանությունների հետ կապված մեծ թվով աշխատությունների հեղինակ է ու ոլորտում մեծ համբավ ունի»,-ասաց Կ. Բեքարյանը:
Ըստ նրա, բրիտանացիների համար այս փորձագետի խոսքը շատ ավելի կարևոր նշանակություն կարող էր ունենալ, քան մյուս բոլորինը:
Նրա խոսքով, շնորհանդեսի օրը պատահական չի ընտրված` հաշվի առնելով ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընթացող գործընթացները: Կ. Բեքարյանը նաև հիշեցրեց, որ վերջին ամիսներին Բրիտանիայում բավականին բուռն քննարկումներ են ընթանում ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, իսկ դա նա կապեց հենց Ռոբերթսոնի տեսակետի հետ:
Իսկ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ զեկույցն անվերապահորեն կարելի է անվանել պատմական և իրավաբանական կոթողային փաստաթուղթ: Նրա մեկնաբանությամբ, հեղինակը խնդիր է բարձրացնում, առ այն, որ խախտվել են իրավունքներ և քաղաքական ու տնտեսական նպատակահարմարությունից ելնելով բրիտանական արտաքին գործերի նախարարությունը «ապակողմնորոշող տեղեկություններ է տվել երկրի իշխանավորներին և ապակողմնորոշել է բրիտաական հասարակությանը»:
«Ամեն երկրի հիշողության մեջ Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումն առաջին հերթին հարգանք է սեփական ժողովրդի պատմությանը, սեփական պետության պատմությանն ու հիշողությանը»,-ասաց Հ. Դեմոյանը:
Նրա խոսքով, «Ռոբերթսոնի տեսակետը» զեկույցը անդրադառնում է այսօրվա միջազգային քաղաքականության բարոյական խնդիրներին, տվյալ դեպքում Մեծ Բրիտանիայի պարագայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետին և վեր է հանում մարդու իրավունքներից մեկի` տեղեկացված լինելու իրավունքի խախտման հիմնախնդիրը: Բացի այդ, նա կարծիք հայտնեց, որ այս փաստաթուղը բրիտանական լայն հասարակություններում լինելու է ուղենիշային:
Wednesday, March 3, 2010
Դեմոյան. Փաստաթուղթը բրիտանական լայն հասարակություններում ուղենիշային է լինելու

No comments:
Post a Comment