«Լրագիր» 9-3-2010- Պետք է ողջունել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունումը: Այդ կարծիքին է Ժառանգություն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա գնահատելով բանաձեւի քաղաքական նշանակությունը, ասել է, որ սպասելի էր դրան Թուրքիայի նյարդային արձագանքը:
Նրա խոսքով, ԱՄՆ Կոնգրեսը եթե ճանաչի էլ ցեղասպանությունը, ապա դրանով չպիտի համարել, որ ճանաչման գործընթացը ավարտված է: “Ճանաչումը պետք է հանդիսանա մի էլեմենտ, մի տարր, որով Թուրքիային պարտադրվի, Թուրքիան ինքը ընդունի, որ այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել”, ասում է Լարիսա Ալավերդյանը: Իսկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում բանաձեւի ընդունման հավանականությունը Լարիսա Ալավերդյանը գնահատում է 50/50:
“Ինչքան էլ զարմանալի թվա, շատ անգամ այստեղ որոշիչ կարող է լինել հոգեբանական գործոնը: Դա ես նկատի ունեմ, արդյոք այն, շատ անգամ վիրավորական արձագանքները, որոնք հնչել են Թուրքիայի կողմից, առ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ, արդյոք այդպիսի վիրավորանքները կմարսվեն կոնգրեսմենների կողմից, եւ ոչ թե կոնգրեսմենների կողմից առանձին, այլ Կոնգրեսի, որպես կոլեգիալ մարմին: Ես ասում եմ հոգեբանականի մասին, որովհետեւ շատ անգամ, ինչպես ցույց է տվել միջազգային հարաբերությունների պատմությունը, շատ անգամ մեկ-երկու անձի հոգեբանական վիճակը, կամ կարգավիճակը, որոշիչ է եղել այդպիսի հարցերում”, ասում է Լարիսա Ալավերդյանը:
Քաղաքական առումով, Լարիսա Ալավերդյանը համարում է, որ ԱՄՆ շահից է բխում Թուրքիային զսպելը, ինչի համար գործիք է նաեւ հայերի ցեղասպանության հարցը:
Tuesday, March 9, 2010
ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԶՍՊԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ

No comments:
Post a Comment