Panorama.am. 2-3-2010- Այսօր կայացած ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե կոնֆլիկտների կարգավորման միջազգային պրակտիկայում որոշիչը ուժի գործոնն է:
«Ուժի գործոնի կիրառումն է Ադրբեջանի կողմից, որ պատճառ դարձավ Ղարաբաղի հակամարտությանը: Ուժի գործոնի թմբկահարումն է այսօր, որ խոչընդոտում է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Չգիտեմ` որտեղի՞ց են Ադրբեջանում այդպիսի եզրակացությունների գալիս կամ որտե՞ղ են այդպիսի բան սովորցենում կամ սովորում: Վստահ եմ, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում այդպիսի դասեր չեն տալիս», -հայտարարեց ՀՀ արտգործնախարարը:
No comments:
Post a Comment