Saturday, March 6, 2010

Էրդոհանը սպառնում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կասեցնել

Aysor.am. 05.03.2010- «Թուրքիան ցավում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ», - ասված է Թուրքիայի կառավարության հայտարարությունում: Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձևը: «Մենք քննադատում ենք թուրք ժողովրդին անվերապահորեն մեղադրող այդ օրինագիծը: Այս օրինագծին սատարող բոլոր անձինք անտեսում են պատմական իրողությունը և հարցին տալիս են քաղաքական և ոչ արդարացի երանգ: Այդ նախագծում, պատմական սխալներին զուգահեռ, տեղ ունեն նաև միակողմանի կարծիքներ: Բոլոր ժամանակներում քաղաքական գործիչների կողմից պատմությանը միջամտելը բացասական ազդեցություն է ունեցել: Լուրջ մտավախություններ ունենք, որ մեր նախազգուշացումներին հակառակ ընդունված բանաձևը կվնասի հայ-թուրքական հարաբերություններին, իսկ հայ-թուրքական հարաբերությունները փակուղի կմտցնի», - նշված է Թուրքիայի կառավարության հայտարարությունում: Հիշեցնենք նաև, որ բանաձևի ընդունումից անմիջապես հետո Թուրքիան խորհրդատվությունների համար ետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին:

No comments:

Post a Comment