/PanARMENIAN.Net/ 02.03.2010 - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվ գործունեությունը հարկավոր չէ գնահատել միայն զանգվածային միջոցառումներով, քանի որ հանրահավաքների միջանկյալ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվում: Այդ մասին հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Ըստ Սուրենյանցի, Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը կասկածելի է եւ նրանք երկու ելք ունեն իրավիճակից` կամ համակարգային բարեփոխումներ կատարել, կամ ներքաղաքական ճգնաժամը կհանգեցնի իշխանափոխության:
Իր հերթին Արտակ Զաքարյանը նշել է, որ լեգիտիմությունը սոցիալ-հոգեբանական բնույթի հասկացություն է եւ նույնիսկ 20 000-անոց հանրահավաքով հնարավոր չի որոշել Հայաստանի ղեկավարության օրինականության մակարդակը: «Այժմ բոլոր պետական մարմինները գործում են բնականոն ռեժիմով եւ օրենքի շրջանակներում եւ այստեղ բոլորովին տեղին չեն խոսակցությունները ներքաղաքական ճգնաժամի կամ իշխանափոխության նախադրյալների մասին»,-ասել է պատգամավորը:
Հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ Սուրենյանցը նշել է, որ ինքը կողմ է այդ քաղաքականությանը, հավելելով, որ Հայաստանը պետք է առաջինը վավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները: «Այստեղ իմ դիրքորոշումը կարող է չհամընկնել ՀԱԿ-ի հետ, սակայն իմ համար գլխավորը առկա խնդիրների հանդեպ սեփական մոտեցում ունենալն է»,-նշել է նա:
Միեւնույն ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն անմիջականորեն չի վերաբերում Հայաստանին, այլ թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող խնդիր է: «Հայաստանի մասնակցության աստիճանն այստեղ սահմանափակվում է միայն հայկական սփյուռքի ներգրավման մասով»,-ասել է նա:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Tuesday, March 2, 2010
Ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում կարող է իշխանափոխության պատճառ դառնալ

No comments:
Post a Comment