Tuesday, March 2, 2010

ԴԵՐ ԶՈՐՈՒՄ ԿՈՏՈՐԱԾԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՆ ԱՄԵՆ ՔԱՅԼԱՓՈԽԻ ԵՆ

«ԱԶԳ», 02-03- Ամերիկյան CBS հեռուստաընկերությունը իր «60 րոպե» ծրագրի շրջանակներում թողարկել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ: Հաղորդման ընթացքում նշվել է, որ միայն Սիրիայի Դեր Զորում կոտորվել են շուրջ 450 հազար հայեր: «Կոտորածի ապացույցներն ամեն քայլափոխի են, բավական է ընդամենը մի քիչ փորել անապատի հողը», ահա այս խոսքերն են հնչել հաղորդման ընթացքում: Ամերիկացիները «հիշել» են նաեւ Ադոլֆ Հիտլերին, ընդգծելով, որ հրեաների ցեղասպանությունը իրականացնելիս Հիտլերը «ոգեւորվել է հենց հայերի ցեղասպանության անպատժելիությունից»: Տեսանյութը, «բնականաբար», անմիջապես դարձել է թուրքական քննադատությունների թիրախ:

No comments:

Post a Comment