«Լրագիր» 4-3-2010- Հայաստանն, այնուամենայնիվ, ուղարկել է ղարաբաղյան կարգավորման մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ առաջարկները ԵԱՀԿ: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Գառնիկ Իսագուլյանը: Հիշեցնենք, որ ԱԳՆ խոսնակը հերքել էր այդ իրողությունը, թեեւ նույն օրն ինքը` նախարարը առանձնապես չէր հակաճառել, ասելով, թե դա սովորական աշխատանքային գործընթաց է, որի ընթացքում կողմերը միշտ ներկայացրել են իրենց առաջարկները, որոնց կապակցությամբ արձագանքներ են եղել: Այդ գործընթացը շարունակվելու է, մինչեւ կողմերը մոտեցնեն իրենց դիրքորոշումները, ասել էր նախարարը Իսպանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ադրբեջանը դեռ մեկ շաբաթ առաջ էր հայտարարել, որ առարկություններ չունի նորացված սկզբունքների վերաբերյալ, եւ դրանք լիովին բավարարում են:
Չնայած նրան, որ ղարաբաղյան կարգավորումը վաղուց դուրս է եկել գաղտնապահության ռեժիմից եւ քննարկվում է բավական հրապարակային, Հայաստանի ԱԳՆ, ինչպես միշտ, անհրաժեշտ չի համարել ներկայացնել իր առաջարկների դետալները:
Thursday, March 4, 2010
ԱԳՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է ԱՌԱՋԱՐԿԸ

No comments:
Post a Comment