Tuesday, March 9, 2010

Independent: Եթե Գերմանիան չընդուներ Հոլոքոստը, արդյո՞ք Օբաման կսատարեր այդ որոշումը

Panorama.am.8-3-2010- Բրիտանական Independent հեղինակավոր թերթը տպագրել է հայտնի լրագրող Ռոբերտ Ֆրիսկի անդրադարձը օրերս ԱՄՆ կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանն ու դրան հաջորդած դեպքերին: Հեղինակը, մեկնաբանելով քվեարկությունից հետո Սպիտակ Տան հրահանգը` գործողություններ չծավալել բանաձի հետագա անցկացման համար, գրում է. «Թուրքերին հանգստացնելու համար ստիպված ենք ևս մեկ անգամ մոռացության մատնել հայերի Հոլոքոստը, առաջինը 20-րդ դարում: Դա արեց Բիլ Քլինթոնը, նույն կերպ վարվեց Բուշը, երբ տեղի տվեց թուրք գեներալներին: Իսկ հիմա մեր սիրելի նոբելյան մրցանակակիրը, մեկ այլ խիզախ նախագահը, ով խոստացել էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, եթե ընտրվեր, հետ կանգնեց իր խոսքից, աղաչանք-պաղատանքով դիմեց կոնգրեսի հանձնաժողովին ճշմարտությունը չասել 1915 թ-ին թուրքերի կողմից իրականացված մոտ մեկ ու կես միլիոն հայազգի բնակչության վայրի խոշտանգումների ու սպանությունների վերաբերյալ», - գում է Ֆրիսկը և շարունակում. «Պարզ է, որ Թուրքիայի դեսպանը Վաշինգտոնից հետ կանչվեց զայրույթի ալիքի ներքո: Սակայն միևնույն ժամանակ պարզ է նաև, որ բանաձևը քվեարկության չի դրվելու Ներկայացուցիչների տան լիագումար նիստում: Եվ եթե դրվի էլ, այն երբեք չի անցնի Սենատում: Օբաման կօգնի Սենատին այդ հարցում: Այն մարդը, որ փոփոխություն լոզունգն էր քարոզում, հետևողական չէ այն իրականցնելու ցեղասպանության այս չնչին հարցում, ինչը նախատիպը դարձավ նացիստների կողմից մոտ 6 միլիոն մարդկանց սպանությունների», - գրում է Ֆրիսկը: «Հետաքրքիր է իմանալ, ի՞նչ կլիներ, եթե Գերմանիան հանկարծ որոշեր, թե Հոլոքոստը ցեղասպանություն չէ: Արդյո՞ք Անգելա Մերկելը կազատվեր այդ հարցից: Արդյո՞ք Օբաման հանդես կգար քարոզներով, թե Գերմանիան այդ վայրագությունների հետևում կանգնած չէ : Գուցե արժե հիշատակել Հիտլերին, ով 1939 թ-ին Լեհաստան ներխուժելուց ու միլիոնավոր հրեաներ սպանելուց առաջ հարցրել էր իր գեներալներին «Ո՞վ է հիմա հիշում հայերի ջարդերը»: Կարծում եմ Հիտլերը կստանար պատասխանը, եթե այս շաբաթ դիմելու լիներ Օբամային» , - եզրափակում է Ռոբերտ Ֆրիսկը:

No comments:

Post a Comment