Tuesday, March 9, 2010

Աբու Դաբիի թագաժառանգին հրավիրել են Հայաստան

Tert.am. 9-3-2010- Մարտի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին: Զրույցին քննարկվել են հունվարին Հայաստանի փոխվարչապետի` ԱՄԷ կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը դեսպանը թագաժառանգին է փոխանցել նաև փոխվարչապետի շնորհակալական նամակը և Երևան այցելելու հրավերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

No comments:

Post a Comment