Friday, March 12, 2010

Nabucco նախագծի հիմնական քաղաքական խոչընդոտը Հայկական հարցն է. Referans

Tert.am. 11-3-2010- Թուրքական Referans օրաթերթը, անդրադառնալով Nabucco նախագծին, գրում է, որ խողովակաշարի իրականացման համար հիմնական խոչընդոտը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական չկարգավորված խնդիրներն են: «Քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի հստակեցվել, Ադրբեջանն այնքան էլ տրամադրված չէ այդ ուղղությամբ (Nabucco նախագծի,- Tert.am ) քայլ իրականացնել, քանի որ մտահոգություն ունի, որ Թուրքիան Հայաստանի հետ կբացի սահմանը առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման: Եթե անգամ «առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սահմանները չեն բացվելու» խոստումը, որ անցած տարի Բաքվում տվեց վարչապետ Էրդողանը, սրտհովանք էր Իլհամ Ալիևի համար, Բաքուն լիովին չի վստահում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը»,- գրում է Referans-ը։ Ըստ պարբերականի՝ առանց ղարաբաղյան հիմնախնդրում առաջընթացի գրանցման Թուրքիայի խորհրդարանը հայ-թուրքական Արձանագրությունները չի վավերացնի։ «Ինչպիսի ճնշումներ էլ լինեն, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չգրանցվի, Անկարան մինչև ապրիլի 24-ը Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունները խորհրդարանում չի վավերացնելու»,– գրում է պարբերականը:

No comments:

Post a Comment