Tert.am. 11-3-2010- Թուրքական Referans օրաթերթը, անդրադառնալով Nabucco նախագծին, գրում է, որ խողովակաշարի իրականացման համար հիմնական խոչընդոտը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական չկարգավորված խնդիրներն են:
«Քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի հստակեցվել, Ադրբեջանն այնքան էլ տրամադրված չէ այդ ուղղությամբ (Nabucco նախագծի,- Tert.am ) քայլ իրականացնել, քանի որ մտահոգություն ունի, որ Թուրքիան Հայաստանի հետ կբացի սահմանը առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման: Եթե անգամ «առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սահմանները չեն բացվելու» խոստումը, որ անցած տարի Բաքվում տվեց վարչապետ Էրդողանը, սրտհովանք էր Իլհամ Ալիևի համար, Բաքուն լիովին չի վստահում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը»,- գրում է Referans-ը։
Ըստ պարբերականի՝ առանց ղարաբաղյան հիմնախնդրում առաջընթացի գրանցման Թուրքիայի խորհրդարանը հայ-թուրքական Արձանագրությունները չի վավերացնի։
«Ինչպիսի ճնշումներ էլ լինեն, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չգրանցվի, Անկարան մինչև ապրիլի 24-ը Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունները խորհրդարանում չի վավերացնելու»,– գրում է պարբերականը:Friday, March 12, 2010
Nabucco նախագծի հիմնական քաղաքական խոչընդոտը Հայկական հարցն է. Referans
Tert.am. 11-3-2010- Թուրքական Referans օրաթերթը, անդրադառնալով Nabucco նախագծին, գրում է, որ խողովակաշարի իրականացման համար հիմնական խոչընդոտը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական չկարգավորված խնդիրներն են:
«Քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի հստակեցվել, Ադրբեջանն այնքան էլ տրամադրված չէ այդ ուղղությամբ (Nabucco նախագծի,- Tert.am ) քայլ իրականացնել, քանի որ մտահոգություն ունի, որ Թուրքիան Հայաստանի հետ կբացի սահմանը առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման: Եթե անգամ «առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սահմանները չեն բացվելու» խոստումը, որ անցած տարի Բաքվում տվեց վարչապետ Էրդողանը, սրտհովանք էր Իլհամ Ալիևի համար, Բաքուն լիովին չի վստահում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը»,- գրում է Referans-ը։
Ըստ պարբերականի՝ առանց ղարաբաղյան հիմնախնդրում առաջընթացի գրանցման Թուրքիայի խորհրդարանը հայ-թուրքական Արձանագրությունները չի վավերացնի։
«Ինչպիսի ճնշումներ էլ լինեն, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չգրանցվի, Անկարան մինչև ապրիլի 24-ը Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունները խորհրդարանում չի վավերացնելու»,– գրում է պարբերականը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment