Thursday, April 22, 2010

ԱՄՆ ում ներկայացվել է նոր 100-դոլարանոց թղթադրամ

Panorama.am. 22-4-2010- Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարար և Դաշնային Պահեստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն ներկայացրել են 100 դոլար արժողությամբ թղթադրամի նոր դիզայնն ԱՄՆ-ում. Ինչպես տեղեկացնում է Wall Street Journal պարբերականը, նոր թղթադրամը շրջանառության մեջ է մտնելու 2011 թ-ի փետրվարից: Թղթադրամի նոր դիզայնը առանձնանում է պաշտպանական երկու նոր շերտերի ավելացմամբ, որոնք ըստ Բերնանկեի հնարավորություն կընձեռեն դրամակեղծումներից խուսափելու համար: Թղթադրամի վրա ավելանալու է նաև գունային նոր երանգը, որը թեթևակի տատանումից կարող է փոփոխվել:

No comments:

Post a Comment