Panorama.am. 22-4-2010- Եվրոպայի օդային հաղորդակցությունը, որը փակվել էր Իսլանդիայում ժայթքած հրաբխից առաջացած մոխրի ամպի պատճառով, ամբողջությամբ պետք է վերաբացվի այսօր` հինգշաբթի օրը,-ասվում է Օդային հաղորդակցության հսյկողության անվտանգության ապահովման եվրոպական կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Հինգշաբթի օրը` ապրիլի 22-ին, մենք սպասում ենք եվրոպական օդային տարածքի գրեթե 100 % վերաբացում: Մեր տվյալներով, հինգշաբթի պետք է իրականացվի 22,5 հազար չվերթ».-ասված է հայտարարության մեջ:
Հաղորդում է «Ռիա նովոստին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Իսլանդիայում ժայթքած Էյաֆիատլայոկուդլի հրաբխի պատճառով խաթարվել էր եվրոպական օդային հաղորդակցությունը:
No comments:
Post a Comment