Monday, April 19, 2010

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿՆՇՎԻ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ 190-ԱՄՅԱԿԸ

«Լրագիր» 19-4-2010- Այս տարվա հոկտեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կտոնախմբի երջանկահիշատակ Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 190-ամյակը: Այս առիթով Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ` ատենապետությամբ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի: Առաջիկա ամիսներին հանձնախումբը կքննարկի և կկազմակերպի երանաշնորհ Հայրապետի ծննդյան 190-ամյակին նվիրված մի շարք հոբելյանական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից:

No comments:

Post a Comment