News.am. 19-4-2010- Ֆրանկ Լոթենբերգը եւ Էմի Քլոբուշարը միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցող սենատորների թիմին։ Այս մասին հայտարարում է Ամերիկայի հայկական համագումարը։
Բանաձեւի նախագիծը ներկայացվել է Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից եւ կոչ է անում ԱՄՆ նախագահին իր ամենամյա ապրիլքսանչորսյան ելույթում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս պահի դրությամբ բանաձեւի նախագիծը գտնվում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին նմանօրինակ մի բանաձեւ ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
No comments:
Post a Comment