Tert.am. 28-4-2010- Ապրիլի 29-ին տեղի է ունենալու Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունները:
CNNTurk-ի փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվելու է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարին փոխելու հարցը:
MIT-ի ներկայիս ղեկավար Էմրե Թաներին, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում կփոխարինի նրա տեղակալ Հաքան Ֆիդանը:
No comments:
Post a Comment