Aysor.am. 28-4-2010- Իսրայելական խորհրդարանում` Քնեսեթում, դեռևս շարունակվում է Հայոց Ցեղասպանության հարցն օրակարգ մտցնել-չմտցնելու հարցի քննարկումը: Aysor-ի հետ զրույցում ասաց քննարկմանը հետևող իսրայելագետ Արտակ Գրիգորյանը:
Հարցին, թե որքանո՞վ կարող են թուրք-իսրայելական լարված հարաբերությունները նպաստել հարցն օրակարգ մտցնելուն, Գրիգորյանը նշեց, որ թուրք-իսրայելական հարաբերությունները վերջին շրջանում բավական դինամիկ տեղաշարժեր են ապրում, հարաբերությունները սրված են, լարվածությունը, սակայն, վերլուծաբանների կարծիքով, ժամանակավոր բնույթ է կրում:
«Հակաիսրայելական հայատարարություններն էլ թուրքերից միայն Էրդողանն է անում: Թուրքիայում հակաիսրայելական սերիալ էր ցուցադրվում, Թուրքիայի դեսպանը հրավիրվեց Իրսրայելի արտգործանախարարություն, սակայն թուրք դիվանագիտությունը բերեց նրան, որ Իսրայելի արտգործնախարարությունը ներողություն խնդրեց թուրք դեսպանից»,- հիշեց Արտակ Գրիգորյանը:
Նա նկատեց, որ թուրքերը միշտ ստիպել են իսրայելյան իշխանություններին, որպեսզի նրանց գիտաժողովներից հանվեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող հոդվածները:
«Իսրայելում որոշակի մտահոգություններ վաղուց են առաջացել, որ այսօրվա Թուրքիան Իսրայելի համար այլևս նախկին Թուրքիան չէ»,- նշեց իսրայելագետը` հավելելով, որ պետք է շարունակենք հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը, քանի որ ունենք «լուրջ շահեր, ներակայցվածություն, և Հայաստան-Իսրայել հարաբերությունների բարելավման կարիք»:
Wednesday, April 28, 2010
Իսրայելի խորհրդարանում դեռ շարունակվում է քննարկումը

No comments:
Post a Comment