Tert.am. 17-4-2010- Ապրիլի 18-ին Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Կիպրոսի թուրքական հատվածում կայանալիք ընտրություններին առաջադրվել է յոթ թեկնածու՝ գործող նախագահ Մեհմեթ Ալի Թալաթը, Դերվիշ Էրողլուն, Թահսին Էրթուղրուլօղլուն, Մուստաֆա Քեմալ Թյումքանը, Արիֆ Սալիհ Քըրդաղը, Բեշիք Թեփելին և Այհան Քայմաքը:
Նշվում է, որ նախագահի աթոռի համար հիմնական պայքարը մղվելու է Մեհմեթ Ալի Թալաթի և Դերվիշ Էրօղլուի միջև: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի Էրօղլուն:
No comments:
Post a Comment