News.am. 17-4-2010- «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան հանդիպումը Թուրքիայի քաղաքական կյանքում հազիվ թե ինչ-որ բան փոխի. կարծում եմ, այդ հանդիպմանը մեծ նշանակություն չարժե տալ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած վաշինգտոնյան հանդիպումներից հետո ի՞նչ հնարավոր փոփոխություններ կարելի է ակնկալել Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծում։
Նշելով, որ Սարգսյան-Էրդողան հանդիպմամբ շահագրգռված էր հատկապես միջնորդ կողմը՝ Միացյալ Նահանգները, նա ընդգծեց, որ վերջինս անում է ամեն բան, որպեսզի հայ-թուրքական գործընթացը կանգ չառնի. «ԱՄՆ-ը անում է ամեն ինչ, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դե յուրե վերջնականապես չմեռնի»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ադրբեջանական գործոնի չեզոքացման համար այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը Վաշինգտոն չէր հրավիրվել դիտավորյալ կերպով։
Բոզոյանի խոսքով, չնայած այս ամենին, այնուամենայնիվ, կան մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնք, այսպես թե այնպես, թույլ չեն տա հայ-թուրքական գործընթացում առաջխաղացում գրանցել. «Թուրքիան նախապայմաններ առաջ է քաշում ինչպես սեփական, այնպես էլ Ադրբեջանի պետական շահերից ելնելով. հենց այստեղ մենք օբյեկտիվ հակասության մեջ ենք մտնում»,- նշեց քաղաքագետը՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ Սարգսյան-Էրդողան վաշինգտոնյան հանդիպումից էական ակնկալիքներ չարժե ունենալ, քանի որ անգամ այդ հանդիպումից հետո Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մեջ որակական փոփոխություններ չեն գրանցվի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Saturday, April 17, 2010
Քաղաքագետ. Թուրքիայի քաղաքականության մեջ որակական փոփոխություններ չեն գրանցվի

No comments:
Post a Comment