Thursday, April 15, 2010

Թեժ մարտեր Թուրքիայի հարավ-արևելքում

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող քրդաբնակ Շըրնաք նահանգում քուրդ զինյալները հարձակում են գործել թուրք զինվորականներ փոխադրող ավտոբուսի վրա, հայտնում է CNNTurk-ը: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) մարտիկների հարձակման արդյունքում երեք թուրք զինվոր է վիրավորվել: Նշվում է, որ թուրք զինվորներին տեղափոխում էր ուղևորատար ավտոբուսը: Հարձակումից հետո քուրդ զինյալները թողել են դեպքի վայրը և նահանջել դեպի լեռները: Այժմ տեղանքում լայնածավալ գործողություններ են ընթանում: Գործողություններին մասնակցում են նաև Թուրքիայի օդային ուժերը:

No comments:

Post a Comment