Thursday, April 15, 2010

Daimler-ը հեռանում է Իրանից. պատժամիջոցների նոր փուլի մեկնարկը

Tert.am. 15-4-2010- Գերմանական Daimler ավտոարտադրողը, քաղաքական նկատառումներից ելնելով, նախատեսում է կրճատել բիզնեսն Իրանում։ Այս մասին հայտարարել է կոնցեռնի ղեկավար Դիտեր Ցետշեն։ «Հաշվի առնելով քաղաքական զարգացումները՝ կոնցեռնը նախատեսում է ազատվել Iranian Diesel Engine Manufacturing ընկերությունում իր 30%-անոց մասնաբաժնից»,- ասել է նա։ Նշենք, որ Iranian Diesel Engine Manufacturing-ը Iranian Khodro Diesel-ի դուստր ձեռնարկությունն է։ Բացի դրանից՝ Daimler-ը հրաժարվելու է Իրան քաղաքացիական մարդատար մեքենաների մատակարարումից՝ ընթացիկ պարտավորությունները սահմանափակելով միայն «հաճախորդների հետ համագործակցությամբ»։ Նշենք, որ Արևմուտքում մտադիր են Թեհրանի միջուկային ծրագրի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել։ Իրանի դեմ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության մասին բազմիցս պնդել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

No comments:

Post a Comment