Monday, April 19, 2010

Էրդողանի պահվածքը վերստին հաստատում է, որ կարմիր կովը կաշին չի փոխի

News.am. 19-4-2010- Թուրքական ATV-ի եթերում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում նշել է, որ Թուրքիան 1993-ին փակել է սահմանը հայկական ուժերի կողմից ադրբեջանական հողերի «բռնազավթումից» հետո եւ կբացի այն, երբ կվերանա «բռնազավթումը»: Թուրքական ATV հեռուստաընկերության եթերում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրենց հարցերն են ուղղել ATV-ի գլխավոր խմբագիր Էրդողան Աքթաշը, Sabah թերթի գլխավոր խմբագիր Էրդալ Շաֆաքը եւ այլ լրագրողներ: Sabah-ի գլխավոր խմբագրի հարցը վերաբերվել է Հայոց ցեղասպանության նկատմամբ վարչապետի դիրքորոշմանը: «Օբաման մեզ մեկ տարում ավելի մոտիկից ճանաչեց: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեր դիրքորոշումը շատ լավ հայտնի է: Միջուկային անվտանգության համաժողովին մենք էլ մասնակցեցինք եւ այդ ընթացքում հիշյալ խնդիրը քննարկեցինք, այդ թվում նախագահ Սարգսյանի հետ էլ: Մենք ասել ենք, որ այս գործը չի կարող առանձին լուծվել, որ Ադրբեջանը, Հայաստանը եւ Թուրքիան հանդիպելով միասին` պետք է հասնեն խնդրի լուծմանը: Պետք է հաղթահարենք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ետ քայլ չենք անի: Մենք ջանքեն ենք գործադրում տարածաշրջանում խաղաղության համար: 1993-ին մեր կողմից սահմանի փակման պատճառը ադրբեջանական հողերի „բռնազավթումն“ էր: Մինչեւ այդ „բռնազավթումը“ չվերանա սահմանները չենք բացելու: Հնարավոր չէ նաեւ, որ ցեղասպանությունը ընդունենք»,-նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

No comments:

Post a Comment