Monday, April 19, 2010

Երևանի և Անկարայի միջև շախմատային պարտիան սկսված է. Hurriyet

Tert.am. 19-4-2010- Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո Կովկասում Երևանի և Անկարայի միջև սկսվել է շախմատային պարտիա: Այս մասին է գրում թուրքական Hurriyet օրաթերթը` անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Բաքու կատարելիք այցին: «Այն բանից հետո, երբ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց Ադրբեջան կատարելիք այցելության մասին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց մեկնել Մոսկվա»,- գրում է թուրքական պարբերականը` ընդգծելով, որ Ս. Սարգսյանի` Մոսկվա մեկնելու որոշումն ուղղակիորեն կապված է Դավութօղլուի` Ադրբեջան կատարելիք այցելության հետ: «Դավութօղլուի այցելության հիմնական նպատակն է վերացնել Բաքվի վարչակազմի մոտ ստեղծված այն տպավորությունները, թե Ադրբեջանի թիկունքում ինչ-որ խաղեր են խաղում»,- գրում է Hurriyet-ը` ավելացնելով, որ Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վստահեցնելու է, որ Անկարան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում իր նախկին դիրքորոշումը չի փոխել:

No comments:

Post a Comment