Thursday, April 29, 2010

Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկելու է հայ-թուրքական արձանագրությունները

News.am. 29-4-2010- Այսօր` ապրիլի 29-ին Թուրքիայի Անվտանգության խորհդի նիստում քննարկվելու է Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների եւ Իրաքում տեղի ունեցած ընտրությունների հետ կապված հարցերը: Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի այս նիստում ելույթում հանդես կգա Թուրքիայի Ազգային հետախուզության (MIT) նոր գլխավոր խորհրդականը, ում անունը դեռ հայտնի չէ: Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում են լինելու ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները եւ Իրաքում տեղի ունեցած ընտրությունները:

No comments:

Post a Comment