«Balyoz» (Մեծ մուրճ) պետական հեղաշրջման ծրագրի շուրջ ընթացող դատավարության շրջանակներում ձերբակալվել է թուրք պաշտոնաթող զինվորական, կորպուսի գեներալ Էնգին Անալը: Թուրքական «Fırat» (Ֆըրաթ) լրատվական գործակալության հաղորդմամբ` Էնգին պատրաստվում է ցուցմունք տալ Ստամբուլի դատախազությունում:
Հիշեցնենք, որ հիշյալ ծրագրով նախատեսվել էր Թուրքիայում պայթեցնել մզկիթներ, ռմբահարել մի քանի թուրքական մարտական ինքնաթիռներ, իրականացնել աղմկահարույց սպանություններ, ստեղծել քաոսային իրավիճակ` հեղաշրջում իրականացնելու նպատակով: Այս գործի շրջանակներում Թուրքիայում արդեն ձերբակալվել են տասնյակ բարձրաստիճան զինվորականներ: Նրանց նկատմամբ առաջադրվում է «Թուրքիայի Հանրապետության իշխանությունը ուժով տապալելու փորձի» և «զինված խմբավորմանն անդամակցելու» մեղադրանքներ:
Thursday, April 29, 2010
Թուրքիայում ձերբակալվել է հերթական գեներալը. Լարվածությունը չի մեղմանում
«Balyoz» (Մեծ մուրճ) պետական հեղաշրջման ծրագրի շուրջ ընթացող դատավարության շրջանակներում ձերբակալվել է թուրք պաշտոնաթող զինվորական, կորպուսի գեներալ Էնգին Անալը: Թուրքական «Fırat» (Ֆըրաթ) լրատվական գործակալության հաղորդմամբ` Էնգին պատրաստվում է ցուցմունք տալ Ստամբուլի դատախազությունում:
Հիշեցնենք, որ հիշյալ ծրագրով նախատեսվել էր Թուրքիայում պայթեցնել մզկիթներ, ռմբահարել մի քանի թուրքական մարտական ինքնաթիռներ, իրականացնել աղմկահարույց սպանություններ, ստեղծել քաոսային իրավիճակ` հեղաշրջում իրականացնելու նպատակով: Այս գործի շրջանակներում Թուրքիայում արդեն ձերբակալվել են տասնյակ բարձրաստիճան զինվորականներ: Նրանց նկատմամբ առաջադրվում է «Թուրքիայի Հանրապետության իշխանությունը ուժով տապալելու փորձի» և «զինված խմբավորմանն անդամակցելու» մեղադրանքներ:
No comments:
Post a Comment