Tuesday, April 20, 2010

Դավութօղլուն պատասխանում է Գալուստ Սահակյանին

Tert.am. 19-4-2010- Թուրքիայի օրակարգում առանց Արձանագրությունների վավերացման Հայաստանի հետ սահմանների բացման հարցը ներառված չէ: Այս մասին Իրաքի փոխնախագահ Թարըք Հաշիմիի հետ հանդիպումից հետո Անկարայում կայացած ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Anadolu գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ արտահայտած տեսակետներին, հայտարարել է. «Նման կերպ պարոն Սարգսյանը (հավանաբար նկատի ունի Սահակյանը – խմբ.) արտահայտել է իր հույսերն ու սպասումները։ Առանց Արձանագրությունների վավերացման Հայաստանի հետ սահմանների բացման հարց Թուրքիայի օրակարգում չկա»: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել էր, որ հայ–թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը չի սահմանափակվում Արձանագրությունների վավերացմամբ։ «Սահմանը կարող է բացվել մինչև Արձանագրությունների վավերացումը»,- նշել էր Գալուստ Սահակյանը` հավելելով, որ դա իր վարկածն է։

No comments:

Post a Comment