Tuesday, April 20, 2010
Ամերիկահայերը նշում են Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ զոհերի հիշատակման օրը
News.am. 19-4-2010- Հարյուրավոր ակտիվիստներ ողջ Կալիֆոռնիայից միավորվել են Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հետ, որ նշեն Սակրամենտոյում, Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ զոհերի հիշատակման օրը, հաղորդում է «Asbarez»-ը:
Միջոցառումը բացել է Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված բազմաթիվ հիշատակման արարողությունների շարք, հաղորդում է ANCA-ն:
Միեւնույն ժամանակ, Կալիֆոռնիա նահանգի Սենատն ու Վեհաժողովը միաձայն բանաձեւ են ընդունել, որի հեղինակը սենատորը Ջո Սիմիթյանն է: Ըստ բանաձեւի՝ ապրիլի 24-ը Կալիֆոռնիայում նշվելու է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Բանաձեւը նաեւ կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին՝ միանալ տվյալ նախաձեռնությանը:
No comments:
Post a Comment