Tert.am. 19-4-2010- Թուրքերն սկսել են ավերել հայկական հերթական գերեզմանատունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` գանձեր որոնողներն ակտիվ աշխատանքներ են սկսել Մալաթիայի Քիլթեփե թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցում:
Գերեզմանատան տնօրինությունը տեղեկացրել է, որ ողջ գերեզմանատնով մեկ փորված են թունելներ: Այժմ գերեզմանատան աշխատակիցները գանձեր որոնողների փորած փոսերը ծածկում են երկաթյա ծածկերով, որպեսզի գերեզմանատուն այցելողները չընկնեն այդ փոսերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ շինարարական աշխատանքներ էին սկսվել Վանի Բահչեսարայ շրջանի Յայլաքոնաք գյուղի հայկական գերեզմանատան տարածքում:
No comments:
Post a Comment