Tuesday, April 20, 2010
Թուրքիան մշտապես Բաքվին տեղեկացնում է Երեւանի հետ բանակցությունների մասին
News.am. 19-4-2010- Ադրբեջանը տեղյակ է բոլոր բանակցություններից, որ Թուրքիան հարաբերություններ հաստատելու նպատակով վարում է Հայաստանի հետ: Այդ մասին ապրիլի 19-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Բաքու մեկնելուց առաջ, հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Մենք մշտապես Ադրբեջանին տեղեկացնում ենք այդ հարցի վերաբերյալ»,-ասել է նա:
Ըստ Դավութօղլուի՝ Թուրքիան լրջորեն քննարկել է յուրաքանչյուր քայլը, նախքան արձանագրությունների տակ ստորագրություն դնելը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հնարավոր է, որ Թուրքիան սահմանները բացի առանց վավերացման, Դավութօղլուն կտրուկ ոչ է ասել եւ հավելել. «Սարգսյանն իր ցանկություններն ու հույսերն է արտահայտել, սակայն Թուրքիայում որեւէ դեպքում օրակարգում դրված չէ սահմանների բացումն առանց արձանագրությունների վավերացման»:
No comments:
Post a Comment