Monday, April 19, 2010

Ադրբեջանը միակողմանի չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի հետ կնքած ռազմական համաձայնագիրը

Panorama.am. 19-4-2010- Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմական համագործակցության շրջանակներում, անցյալ տարի ապրիլին տեղի ունեցավ երկու երկրների զինծառայողների համատեղ զորավարժություն: Այն տեղի էր ունեցել «Տարածաշրջանային պատասխան-2009» ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Վեստի.ազ լրատվական կայքը: Նախատեսված էր, որ նշյալ զորավարժությունները ամենամյա բնույթ էին կրելու և անցկացվելու էին նաև 2010 թվականին: Սակայն ԱՊԱ լրատվական գործակալության հավաստմամբ` Ադրբեջանում որոշում է ընդունվել միակողմանի ձևով հրաժարվել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մտքից: Ադրբեջանական կողմը մինչև այժմ ռազմական համաձայնագրից հրաժարվելու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ այս ամենի պատճառը Ադրբեջանում վերջին ժամանակներս նկատվող հակաամերիկյան տրամադրություներն են:

No comments:

Post a Comment