Report.am. 19-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալվելով Kanal 24 հեռուստաընկերության «Բաց հանդիպում» հաղորդմանը` մանրամասներ է ներկայացրել Միջուկային անվտանգության հարցերով Վաշինգտոնում տեղի ունեցած համաժողովի իր հանդիպումներից: Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպմանը, Էրդողանը նշել է , որ Հայաստանի նախագահը իրեն առաջարկել է չխառնել Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ և բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ինչին ինքը պատասխանել է հարցով. «Իմ պատասխանը Սարգսյանին կարճ էր. ես հարցրեցի նրան, թե որն էր սահմանի փակման պատճառը 1993 թվականին: Ես նրան հիշեցրի, որ այդ սահմանը փակվել է ադրբեջանական հողերի օկուպացման պատճառով, և քանի դեռ այդ պատճառը վերացված չէ, արձանագրությունները չեն վավերացվի Թուրքիայի խորհրդարանում»,- ասել է Էրդողանը:
Նա բացատրել է, որ արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ է, որ այս հարցով կոնrենսուսի գան երկրի բոլոր քաղաքական ուժերը: «Ես կարծում եմ, որ եթե լուծվի Ղարաբաղի հարցը, ապա հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի առաջանա: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ Մինսկի խումբն ակտիվացնի իր աշխատանքը: Ես այդ հարցը Վաշինգտոնում քննարկել եմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Օբամայի և Մեդվեդևի հետ, ինչպես նաև քննարկել եմ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ` վերջերս Փարիզ կատարած իմ այցի ընթացքում: Բայց չնայած դրան, ահա արդեն 20 տարի նրանք չեն կարողանում արդյունքների հասնել այդ հարցում»,- հավելել է Թուրքիայի վարչապետը:
Նա նաև քննադատել է Վաշինգտոնին Միջուկային անվտանգության հարցերով համաժողովին Ադրբեջանին չհրավիրելու համար: «Ես բացահայտ ասացի ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին, որ եթե հրավիրյալների թվում լիներ Ադրբեջանը, ապա մենք կարող էինք հանդիպումներ անցկացնել 6 երկրների, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների մասնակցությամբ: Այսինքն, մենք ավելի ակտիվ հանդիպումներ կունենայինք բոլոր այս խնդիրների հետ կապված: Սակայն որպես պատասխան նրանք ասացին, որ տվյալ միջոցառումը կազմակերպելիս հաշվի է առնվել ատոմային էլեկտրոկայանների առկայությունը երկրներում, և Հայաստանը հրավեր է ստացել հենց այս կապակցությամբ: Ես նրանց հիշեցրի, որ Հայաստանում գործող ԱԷԿ-ը պատկանում է ոչ թե նրան, այլ Ռուսաստանին: Լավ, ենթադրենք` դա այդպես է, բայց այդ դեպքում ինչու այդ համաժողովին հրավեր ստացավ Վրաստանը, չէ՞ որ այդ երկրում ընդհանրապես ԱԷԿ չկա: Այս կապակցությամբ նրանք ասացին, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, և պետքարտուղարը նշեց, որ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում նա բացատրել է իրավիճակը»:- ասել է Էրդողանը:
Խոսելով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, Թուրքիայի վարչապետը նշել է, որ այս հարցի հետ կապված ոչ մի խնդրի չի սպասում:
Monday, April 19, 2010
ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈւՄ Է

No comments:
Post a Comment