News.am. 19-4-2010- Թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե հայ երիտասարդները Լիբանանում ձվեր են նետել թուրք պատգամավորների վրա, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Ըստ Քանդահարյանի՝ լիբանանյան եւ թուրքական կողմերը համատեղ համաժողով են կազմակերպել, եւ հայ երիտասարդները հյուրանոցի մուտքի մոտ բողոքի գործողություն են կազմակերպել, որի ընթացքում որեւէ միջադեպ կամ բախում տեղի չի ունեցել:
«Ագրեսիա կամ նմանատիպ որեւէ բան չի եղել: Շատ քաղաքակիրթ բողոքի գործողություն է եղել Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին»,- ասաց Շահան Քանդահարյանը՝ թուրքական մամուլի ապատեղեկատվության վերաբերյալ էլ նշելով. «Չեմ զարմանում, որովհետեւ ապատեղեկատվությունը օրինաչափ է դարձել թուրքական մամուլի համար»:
Նշենք, որ ըստ թուրքական NTV հեռուստաընկերության՝ թուրք-լիբանանյան տնտեսական համաժողովի ժամանակ հայ երիտասարդները ձվեր են նետել թուրք պատգամավորների վրա:
Tuesday, April 20, 2010
Թուրքական լրատվամիջոցները կրկին ստում են

No comments:
Post a Comment