Tert.am. 19-4-2010- Այսօր Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
CNNTurk-ի փոխանցմամբ` սպասվում է Դավութօղլուի հանդիպումը նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Դավութօղլու-Մամեդյարով հանդիպման առանցքային հարցերից է լինելու Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների թեման:
Դավութօղլու-Ալիև հանդիպման մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում:
No comments:
Post a Comment