Saturday, April 17, 2010

Գասանով. «Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլընտրանքային ուղի է փնտրում»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Գասանովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայությունն արդյունավետ չէ։ Ինչպես հաղորդում է «Bakililar.AZ»-ը, Ալի Գասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլընտրանքային ուղի է փնտրում։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական հասարակությունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ԱՄՆ-ի դերակատարման մասին արդեն կարծիք ձևավորվել է։ Ալի Գասանովը հայտարարել է, թե Ադրբեջանն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար այլընտրանքային ճանապարհ գտնելու ուղղությամբ։

No comments:

Post a Comment