Panorama.am. 16-4-2010- Ադրբեջանում հակաամերիկյան արշավը նոր փուլ է մտնում, ընդ որում` այն դրսևորվում է բոլոր ուղղություններով: Այս մաին տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը:
Մի շարք փորձագետների համոզմամբ` Ադրբեջանն այս ձևով իր բողոքն է ներկայացնում ԱՄՆ-ին այն բանի համար, որ իրեն չեն հրավիրել Վաշինգտոն` մասնակցելու 5 տասնյակի հասնող
պետությունների ղեկավարների մասնակցությամբ ընթացող միջուկային գագաթաժողովին: Փորձագետները նշում են, որ Ադրբեջանն իր այս քայլով դիվանգիտական մեկուսացման ենթարկվեց:
Ադրբեջանում բարձրացված հիստերիան մեծ արձագանք է գտել նաև Միացյալ նահանգներում: Ամերիկյան գրեթե բոլոր թերթերն այս վերջին օրերին անդրադարձել են Ադրբեջանին` վերջինիս քայլերը բնութագրելով որպես սովորական շանտաժ:
No comments:
Post a Comment