Panorama.am. 20-4-2010- Հանրապետական Թուրքիան այսօր էլ շարունակում է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը, մինչդեռ Լոզանի պայմանագրով այդ երկիրը պարտավորվում է հոգատար վերաբերմունք ցուցաբերել ազգային փոքրամասնությունների ու այլ ագգերի մշակութային ու հոգևոր հաստատությունների նկատմամբ: Անցյալ տարի Անիում կրկին պղծվեցին գերեզմանատներ, դամաբարան, եկեղեցիներ:
«Պետք է արձանգրման փուլից անցնենք գործնական փուլի: Սա է մեր նպատակը: Ժամանակն է, որ մենք որպես պետություն մշակենք մեր ռազմավարությունն այդ խնդրի դեմ պայքարելու նպատակով»,-այսօր Երևանում մեկնարկած Մշակութային Ցեղասպանություն միջազգային գիտաժողովում ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա հավելեց, որ այդ պայքարի մեկնարկը կարելի է տրված համարել, քանի որ նախորդ տարի ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել հայկական մշակութային արժեքների նկատմամբ իրականցված ցեղասպանության վերաբերյալ նախագծեր:
Թանգարան-ինստիտուտն ունի բավարար հիմքեր ու ուսումնասիրությունների արդյունքեր միջազգային ատյանին հանձնելու համար:
«Մենք ունենք այդ կռվանները, փաստերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մենք դրանք ներկայացնենք շահագրգիռ ատյանի: «Ատյան» բառը ես պատահաբար չեմ օգտագործում,-ասաց բանախոսը, միաժամանակ ընդգծելով, որ մշակութային արժեքների նկատմամբ իրականցվող ցեղասպանությունը Թուրքիայի ու Ադրբեջանի պետական քաղաքականության մաս են կազմում, ու մեղավորները պետք է պատժվեն, իսկ դրա համար կան լիարժեք նախադրյալներ:
Հ. Դեմոյանը նշեց, որ դեռևս չի հաջողվել համարժեք արձագանքել հինգ տարի առաջ Ջուղայի խաչքարերի նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարված վայրագություններին: «Մենք չպետք է հնացնենք այս փաստերը»,-ասաց Հ. Դեմոյանը:
Դեմոյանի խոսքով, Թուրքիան զգում է մոտալուտ պատժի վտանգը և փորձում է մանևրելու իր ավանդական ձևերով խուսափել պատասխանատվությունից:
«Այսօր թուրքական կողմը հասկանալով մոտալուտ վտանգը փորձում է Աղթամարի եկեղեցի վերանորգել: Սա խաբկանք է»,-ասաց նա, ավելացնելով, որ դրա նպատակը միջազգային հնարության պատժի մեղմացումն է:
Wednesday, April 21, 2010
Դեմոյան. Պետք է արձանագրման փուլից անցնենք գործնական փուլի

No comments:
Post a Comment