Wednesday, April 21, 2010

Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ, բայց…

News.am. 20-42010- Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ ատոմային վեճի ընթացքում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրա խոսքով, Թուրքիան կարող է նպաստել վեճի դիվանագիտական լուծման ընդունմանը, համաձայն որի՝ Իրանն իր ուրանի մի մասը հարստացման նպատակով կուղարկի արտերկիր: Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին չի արձագանքել Անկարայի առաջարկին: Դավութօղլուն Իրան է ժամանել Բաքվից: Վերջին շրջանում Ահմեդ Դավութօղլուն բազմիցս հայտարարել է, թե իր երկիրը դեմ է Թեհրանի նկատմամբ պատժիչ միջոցների կիրառմանը: Այցից հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Սերբիա, ապա Իտալիա եւ Էստոնիա:

No comments:

Post a Comment