Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Ստամբուլի «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 8-ից 10-ը Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հերթական աշխատանքային հանդիպումը՝ «Միասին ֆիլմեր նկարահանենք» վերնագրով։ Երկու երկրում հայտարարվել էր կարճամետրաժ ֆիլմերի (խաղարկային, վավերագրական և անիմացիոն) նախագծերի մրցույթ։ Դրանք պիտի լինեին Հայաստանի և Թուրքիայի, երկու երկրների ներկայի և անցյալի, այնտեղ ապրող մարդկանց, նրանց հույզերի և երազանքների մասին։
Հայկական կողմը ստացել էր 15 նախագիծ, թուրքականը՝ 40։ Ստացված հայտերից ընտրվեց 10 նախագիծ, 5-ական` ամեն երկրից, որոնցից 4-ը ստամբուլյան հանդիպման արդյունքում պիտի ստանային զարգացման եւ նկարահանման համար դրամաշնորհ: Հայաստանը ներկայացնում էին հինգ երիտասարդ ռեժիսորներ` Դիանա Կարդումյանը, Մարիամ Օհանյանը, Գոռ Բաղդասարյանը, Արթուր Սուքիասյանը և Վարդան Դանիելյանը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ ծրագրի համակարգող Արծվի Բախչինյանը:
Ստամբուլում եռօրյա աշխատանքային հանդիպումների ընթացքում կազմված փորձագետների խումբը հայկական նախագծերից ֆինանսավորման արժանացրեց Դիանա Կարդումյանի «Գալաթա» և Գոռ Բաղդասարյանի «Հարևանները» ծրագրերը։ Առաջինը ստամբուլյան մի տեսարանի գեղարվեստական կինոպատկերումն է, իսկ երկրորդը ներկայացնում է հայ-թուրքական սահմանին գտնվող երկու գյուղ և դրանց բնակիչներին։ Եվս մեկ հայկական նախագիծ՝ Արթուր Սուքիասյան «Աղավնիների վարպետը»` Գյումրիում և Կարսում բնակվող աղավնապահների մասին, ստացավ մասնակի ֆինանսավորում։ Թուրքական կողմից լրիվ ֆինանսավորում ստացավ Գյուլենգյուլ Ալթընթաշի «Մի կորցրեք երեխաներին» խաղարկային կինոնկարի նախագիծը (սցենարիստներ՝ Կարապետ Օրունյոզ, Յուջե Յոնեյ), որ ներկայացնում է մի դրվագ Ստամբուլում գտնված Քեմփ Արմեն հայկական մանկական ճամբարի պատմությունից։ Մասնակի ֆինանսավորման արժանացավ Ջեմ Օզթուֆենքչիի և Մերյեմ Յավուզի «Ողջույն Հակոբից Շուքրուին» նախագիծը, որը պատմում է հայ-թուրքական սահմանին աշխատող հայ և թուրք երկաթուղայիննների մասին։
Աշխատանքային հանդիպման մասնակիցներից շատերը նախկինում մասնակցել էին «Ոսկե ծիրանի» նախաձեռնած միջոցառումներին եւ ծրագրերին, մասնավորապես «Ռեժիսորներ առանց սահմանների» եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարներին եւ աշխատանքային հանդիպումներին: Վերոհիշյալ Ջեմ Օզթուֆենքչին 2008-ին մասնակցել էր Երևանում կայացած Աբբաս Քիառոստամիի վարպետության դասերին եւ նկարահանել է ֆիլմ հայկական կինոխմբի մասնակցությամբ։
Նկարահանելիք բոլոր կարճամետրաժ ֆիլմերը կլինեն «Ոսկե ծիրանի» և «Անադոլու Քյուլթուրի» համատեղ արտադրությունը։ Նկարահանումները նախատեսվում է ավարտել մինչև 2011 թվականի հունվարի 30-ը։ Տարբեր թեմաներ ունեցող այդ կինոնկարները ծրագրված է համախմբել հայ-թուրքական կինոալմանախի ներքո։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-թուրքական համատեղ ֆիլմերը ցուցադրել 2011-ին Ստամբուլի միջազգային և «Ոսկե ծիրան» փառատոներում։
«Միասին ֆիլմեր նկարահանենք» ծրագիրը կզարգանա և իր տրամաբանական շարունակությունը կստանա Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սցենարների և նախագծերի զարգացման երկրորդ աշխատանքային հանդիպման ժամանակ, որը կկայանա «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնի շրջանակներում (հուլիսի 11-18, 2010) և ամբողջովին կվերաբերի հայ-թուրքական համատեղ կարճամետրաժ ֆիլմերի արտադրությանը։ Օրերս կհայտարարվի հայտերի հավաքագրման հերթական փուլը։
Ասուլիսին մասնակցում են` «Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թոմաս Միթնախթը, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ ծրագրի համակարգող Արծվի Բախչինյանը, ինչպես նաև դրամաշնորհների արժանացած նախագծերի հեղինակներ Դիանա Կարդումյանը, Գոռ Բաղդասարյանը և Արթուր Սուքիասյանը։
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 2010 թվականի գործունեությունը ֆինանսավորում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
“Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի 7-րդ անգամ` հուլիսի 11-18-ը: Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Thursday, April 15, 2010
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԿԻՆՈՊԼԱՏՖՈՐՄ

No comments:
Post a Comment