Saturday, April 17, 2010

Եվս մեկ քուրդ կուսակցական` ճաղերի հետևում

Haynews.am. 16-4-2010- Ինչպես հայտնում է Cumhuriyet-ը, Թուրքիայում ևս մեկ քուրդ կուսակցական է ձերբակալվել: Խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության Սիլոպի շրջանի ճյուղի նախագահ Բահաթթին Ալքըշը, ով ձերբակալվել երեկ երեկոյան, մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպությանն օգնություն ցույց տալու և նրա անդամներին թաքցնելու» մեջ: Հիշեցնենք, որ ահաբեկչական կազմակերպությունների հետ հարաբերություններ ունենալու մեղադրանքով Թուրքիայի Սահմանադրական դատարանի 2009 թվականաի դեկտեմբերի 11-ին կայացրած որոշմամբ փակված քրդական խորհրդարանական «Ժողովրդավարական հասարակություն» (Demokrtik Toplum Partisi կամ DTP) կուսակցությանը եկավ փոխարինելու նոր «Խաղաղություն և ժողովրդավարություն» (Barış ve Demokrasi Partisi կամ BDP) կուսակցությունը, որը նախորդից ժառանգեց նաև 19 պատգամավորական մանդատները: BDP-ի այժմյան նախագահն է Սելահաթթին Դեմիրթաշը:

No comments:

Post a Comment