Thursday, April 29, 2010

Լեւոն Արոնյանը երբեք չի համաձայնի մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնական մրցաշարին, եթե այն տեղի ունենա Բաքվում

News.am. 29-4-2010- ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի` «Սպորտ-Էքսպրես» թերթին տված հարցազրույցի (28 ապրիլի 2010 թ.) կապակցությամբ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է, որ ինքը երբեք չի տվել ու չի տա իր համաձայնությունը աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղերի մասնակցել Բաքվում: Այս առիթով Հայաստանի շախմատային ֆեդերացիան պաշտոնական նամակ է հղել Կիրսան Իլյումժինովին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի բոլոր անդամներին, «Սպորտ-Էքսպրես» թերթի խմբագրությանը եւ աշխարհի շախմատային խոշորագույն լրատվամիջոցներին:

No comments:

Post a Comment