Thursday, April 29, 2010

Թուրքիայի մեջլիսում առաջին անգամ հնչել է հայ կոմպոզիտորի ստեղծագործություն

Թուրքական լրատվամիջոցների բնորոշմամբ` նախօրեին Թուրքիայի խորհրդարանում անկնկալ է տեղի ունեցել: «Հաբեր 1» (Haber 1) լրատվական կայքը հայտնում է, որ թուրքական մեջլիսում ընդմիջման ժամանակ հնչել է հայ կոմպոզիտոր Սարգիս Էֆենդիի ստեղծագործությունը: Նշվում է, որ դա աննախադեպ էր, նախկինում երբեք մեջլիսում չի հնչեցվել հայազգի երաժիշտների ստեղծագործություններ: Հայտնի է, որ մինչև օրս Թուրքայի խորհրդարանում ընդմիջումների ժամանակ հնչեցվել են հատվածներ Բախի, Մոցարտի և արևմտյան այլ դասականների ստեղծագործություններից: Թուրքիայում բնակված հայկական ծագմամբ Սարգիս Էֆենդին ծնվել է 1885 թվականին Թուրքիայում և մահացել 1944-ին Ֆրանսիայում:

No comments:

Post a Comment