«Լրագիր» 21-4-2010- Թուրքիան և Հայաստանը պետք է ուշադրությունը կենտրոնացնեն իրենց համաձայնագրի պակաս վիճահարույց կետերի վրա, GlobalPost-ում գրում է Ճգնաժամերի միջազգային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը:
Այս տարի ապրիլի 24-ին թուրքերի և հայերի ուշադրությունը կրկին կենտրոնանալու է այն բանի վրա, արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամակ կարտասանի “ցեղասպանություն” բառը: Սակայն այս կենտրոնացումն անտեղի է, քանի որ միայն հայերն ու թուրքերը պետք է համաձայնության գան:
Ըստ արձանագրությունների, Թուրքիան և Հայաստանը պետք է ստեղծեին պատմական փաստերը ուսումնասիրող մի հանձնաժողով: Թուրքերի համար սա լավ ձև կլիներ կանխել ցեղասպանության միջազգային ճանաչումը, քանի որ քիչ երկրներ այն կընդունեին` իմանալով, որ հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է փաստերը:
Քիչ հավանականություն կա, որ արձանագրությունները տեղից կշարժվեն, առնվազն մինչև հաջորդ ընտրությունները Թուրքիայում 2011-ին, կամ մինչև Ադրբեջանն ու Հայաստանը կստորագրեն երկար սպասված համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ճնշման տակ է: Արձանագրությունների վավերացումը Հայաստանի կողմից գնդակը վերջնականապես կուղարկեր Թուրքիայի դաշտ և Երևանը կարժանանար միջազգային հանրության գովասանքին, սակայն տեղի ընդդիմությունը ուժեղ է, գրում է Սաբինա Ֆրեյզերը:
Wednesday, April 21, 2010
ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԻ

No comments:
Post a Comment