Tert.am. 21-4-2010- Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի կարծիքով, եթե հայ-թուրքական Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում դրվեն քվեարկության, ապա կվավերացվեն։
«Իսկ ինչո՞ւ չպետք է վավերացվեն»,- Tert.am-ին ասաց Տիգրան Թորոսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե որքանով է հնարավոր Արձանագրությունների վավերացումը ՀՀ խորհրդարանում։
Ինչ վերաբերում է Արձանագրությունների վավերացման հնարավորությանը Հայաստանի ներքաղաքական առկա տրամադրությունների պայմաններում, պատգամավորն ասաց. «Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը կախված չէ Հայաստանի քաղաքական տրամադրություններից։ Ամեն ինչ կախված է նրանից, Արձանագրությունները կվավերացվե՞ն Թուրքիայում, թե՞ ոչ»։
No comments:
Post a Comment