Haynews.am . 19-4-2010- ԱՄՆ հետախուզական մարմիններից մեկը մի զեկույց է պատրաստել, որում խոսվում է նաև թուրքական «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության մասին, հայտնում է Hurriyet-ը: Զեկույցում մասնավորապես շարադրված է «Էրգենեքոնի» դատավարության վերաբերյալ տվյալները սկսած 2007 թվականից: Զեկույցում ուշագրավն այն է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ներկայացվում է որպես դատավարությանը կողմ հանդես եկող ամենաակտիվ գործիչը, , իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը` «Էրգենեքոնի» գործում որպես ներկա իշխանությունների քննադատ, ով այս ամենը բնորոշում է »վախի սերմանում հասարակության մեջ»: Երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը ներկայացված է որպես չեզոքություն պահպանող:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Էրգենեքոնը» քեմալիստական, ծայրահեղական և ազգայնական ընդհատակյա մի կազմակերպություն է, որի նպատակն է Թուրքիայում աշխարհիկ սկզբունքների և ազգայնականության պահպանումը: Կազմակերպության մասին տվյալները հայտնի են դարձել դեռևս 1996 թվականից, սակայն նրա դեմ դատական գործը սկսվել է 2007 թվականին և շարունակվում է մինչ օրս: Կազմակերպության անդամներին մեղադրում են բազմաթիվ սպանություններ նախապատրաստելու և իրականացնելու, ինչպես նաև հեղափոխության նախապատրաստության մեջ: Նշվում է, որ «Էրգենեքոնն« իր մասնակցությունն ունի «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ: «Էրգենեքոնի» անդամների մեծամասնությունը ներկայացնում են Թուրքիայի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունը:
Monday, April 19, 2010
ԱՄՆ հետախուզական ծառայություն.«Էրդողանը «Էրգենեքոնի» մաս է»

No comments:
Post a Comment