Thursday, April 15, 2010

Նոբելյան մրցանակակիրը Ստամբուլում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Tertam. 15-4-2010- Նոբելյան մրցանակակիր, գերմանացի գրող Գյունտեր Գրասը Թուրքիային հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Եվրոպական գրականությունը Թուրքիայում» ծրագրի շրջանակում Ստամբուլ այցելած գերմանացի ականավոր գրողը ասել է, որ Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության և անցյալի հետ։ Այս մասին հաղորդում է Milliyet օրաթերթը։ Ըստ նրա, Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կարևորագույն քայլը կլիներ ԵՄ անդամագրման գործընթացում։ Գրասը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլեր Ուիլի Բրանդը 1970թ. ծնկի իջավ և ներողություն խնդրեց Լեհաստանի հրեաներից։ Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Թուրքիայի իշխանությունները նույն օրինակով ներողություն խնդրեն Հայաստանում և Թուրքիայում բնակվող հայերից։ «Ընդունելը և հաշվի նստելը հեշտ չէ։ Բայց Գերմանիան դա արեց։ Իսկ ե՞րբ կգա այն պահը, երբ 1915-1916թթ. հայերի կոտորածների փաստը կընդունի Թուրքիան»,– հարցադրում է արել գրողը և պատասխանել. «Հույս ունեմ՝ շուտով»։

No comments:

Post a Comment