Tertam. 15-4-2010- Նոբելյան մրցանակակիր, գերմանացի գրող Գյունտեր Գրասը Թուրքիային հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Եվրոպական գրականությունը Թուրքիայում» ծրագրի շրջանակում Ստամբուլ այցելած գերմանացի ականավոր գրողը ասել է, որ Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության և անցյալի հետ։ Այս մասին հաղորդում է Milliyet օրաթերթը։
Ըստ նրա, Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կարևորագույն քայլը կլիներ ԵՄ անդամագրման գործընթացում։
Գրասը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլեր Ուիլի Բրանդը 1970թ. ծնկի իջավ և ներողություն խնդրեց Լեհաստանի հրեաներից։ Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Թուրքիայի իշխանությունները նույն օրինակով ներողություն խնդրեն Հայաստանում և Թուրքիայում բնակվող հայերից։
«Ընդունելը և հաշվի նստելը հեշտ չէ։ Բայց Գերմանիան դա արեց։ Իսկ ե՞րբ կգա այն պահը, երբ 1915-1916թթ. հայերի կոտորածների փաստը կընդունի Թուրքիան»,– հարցադրում է արել գրողը և պատասխանել. «Հույս ունեմ՝ շուտով»։Thursday, April 15, 2010
Նոբելյան մրցանակակիրը Ստամբուլում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Tertam. 15-4-2010- Նոբելյան մրցանակակիր, գերմանացի գրող Գյունտեր Գրասը Թուրքիային հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Եվրոպական գրականությունը Թուրքիայում» ծրագրի շրջանակում Ստամբուլ այցելած գերմանացի ականավոր գրողը ասել է, որ Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության և անցյալի հետ։ Այս մասին հաղորդում է Milliyet օրաթերթը։
Ըստ նրա, Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կարևորագույն քայլը կլիներ ԵՄ անդամագրման գործընթացում։
Գրասը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլեր Ուիլի Բրանդը 1970թ. ծնկի իջավ և ներողություն խնդրեց Լեհաստանի հրեաներից։ Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Թուրքիայի իշխանությունները նույն օրինակով ներողություն խնդրեն Հայաստանում և Թուրքիայում բնակվող հայերից։
«Ընդունելը և հաշվի նստելը հեշտ չէ։ Բայց Գերմանիան դա արեց։ Իսկ ե՞րբ կգա այն պահը, երբ 1915-1916թթ. հայերի կոտորածների փաստը կընդունի Թուրքիան»,– հարցադրում է արել գրողը և պատասխանել. «Հույս ունեմ՝ շուտով»։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment